ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Ռուբեն Վարդանյան-2» սցենարի հույսեր ու ծրագրեր են մշակվում Բաքվից առ Փաշինյան

«Ռուբեն Վարդանյան-2» սցենարի հույսեր ու ծրագրեր են մշակվում Բաքվից առ Փաշինյան
20.06.2025 | 10:26

Դժգույն, դժբախտ ժամանակներ եւ նույնքան դժգույն, դժբախտ բարքեր, գործեր:

Ադրբեջանական մամուլն արդեն «խանդավառ» վերլուծականներ է հրապարակում մեր նշանավոր հայրենակից Սամվել Կարապետյանին կալանավորելու Փաշինյանի գործողության վերաբերյալ:

Եվ Փաշինյանի «բարի կամք»-ի հնարավոր դրսեւորումներն է արձանագրում՝ «հուսալով», որ Արցախին իր բոլոր հնարավորություններով աջակցած մեր հավատարիմ հայրենակցին՝ որպես «խաղաղության հասնելու ապացույց», Փաշինյանը կհանձնի Ադրբեջանին։

Փաստորեն «Ռուբեն Վարդանյան-2» սցենարի հույսեր ու ծրագրեր են մշակվում Բաքվից առ Փաշինյան։

Ալիեւի հակառակորդներն անմիջաբար Փաշինյանի հակառակորդներն ե՞ն։

Արցախը կորցնելով՝ Հայաստան գտած գործիչը կարծես միաժամանակ եւ ավելին՝ Ադրբեջանն է գտել, Ալիեւին, պարզապես վերջինս դեռ չի վստահում անկեղծ Փաշինյանին, ուստի նա Էրդողանի մոտ է մեկնում այցի՝ որպես «հուսառաք» միջնորդի։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Հղումը՝ https://minval.az/news/124470904 Сдаст ли Пашинян военного спонсора Азербайджану? - Minval.az

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ